25/12/2019 16:07
Կանադայում Սուրբ Ծննդյան երեկույթին գնդակահարել են ռեփեր Bvlly-ին
Նախօրեին 24-ամյա ռեփեր Bvlly-ն (Ջաքուար Ստյուաթ) գնդակահարվել է Կանադայի Օշավա թաունհաուսում, գրում է «Mirror»-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել առավոտյան 3-ին, տեղեկություններ ստանալուց հետո այն մասին, որ տարածում կրակոցներ են հնչել: Ոստիկանները հայտնաբերել են ռեփերին բազմաթիվ հրազենային վնասվածքներով, բայց չեն կարողացել որևէ մեկին ձերբակալել, քանի որ հարձակվողները դիմել են փախուստի:
Bvlly-ն նորահայտ աստղ էր Տորոնտոյում: