25/12/2019 18:53
«Աստված օրհնի բոլոր բալիկներին». Արամեն որդի է ունեցել
Այսօր Երևանում լույս աշխարհ է եկել երգիչ Արամեի և Աննա Թովմասյանի երկրորդ զավակը: Այս մասին տեղեկանում ենք երգչի սոցցանցային գրառումներից:
«Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին», - գրել է Արամեն՝ կից հրապարակելով լուսանկար «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատնից:
Թեև փոքրիկի անունը դեռ հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, նա կկրի Մարատ անունը՝ ի պատիվ պապիկի: Երգիչն իր հարցազրույցներում բազմիցս է նշել, որ երազում է որդի ունենալ, որպեսզի նրան տա իր հայրիկի անունը:
Արամեի և Աննայի առաջնեկը՝ Աննա Մարիան, 2 տարեկան է: Ծնվել է 2017 թվականի հունիսի 4-ին: