26/12/2019 12:04
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:
Նշենք, որ Ազգային ժողովում օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր դեկտեմբերի 11-ին: Նախագծին դեմ էին քվեակել ընդդիմադիր խմբակցությունները:
Օրենքով նախատեսվում է Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո` մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը տրամադրել նրան կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով: