26/12/2019 15:11
ԳՇ պետը վատ է գնահատում 10 միլիոն դրամով բանակից ազատվելու նախագիծը
Մի խոսքով՝ վատ, այսպիսի գնահատական հնչեցրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը, որով նախատեսվում է 10 մլն դրամ գումար վճարելու դեպքում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
«Ոնց մեկնաբանեմ: Ես, որպես ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ոնց մեկնաբանեմ, որպեսզի գումարով ազատվեն: Շատերն իրենց տները կծախեն, որպեսզի այդ 10 միլիոնը տան: Ուրիշ բան, որ 100 միլիոնի մասին մտածեինք, տեսնեինք քանի հոգի այդ 100 միլիոնը կտան, կազատվեն, միգուցե քննարկելու խնդիր կունենանք: Բայց 10 միլիոնը քննարկելու խնդիր չէ: Մոտացման տեսակետից գտնում եմ, որ ճիշտ չէ: Ինձ համար, որպես ԳՇ պետ, առաջնային է, որպեսզի զորքերը համալրեմ, ուզում եմ, որ բոլորը հավասար ծառայեն», - ասաց Արտակ Դավթյանը: