26/12/2019 15:01
Քանի դեռ քաղաքական տեսակետից չի լուծվել Արցախի Հանրապետության խնդիրը պատերազմի վտանգը բավականին իրական է և մեծ. ԳՇ պետ
Պատերազմի վտանգը չի նվազել և ոչ էլ ավելացել է, տարեկան ամփոփիչ ասուլիսին լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Քանի դեռ քաղաքական տեսակետից չի լուծվել Արցախի Հանրապետության խնդիրը, համարում ենք, որ պատերազմի վտանգը բավականին իրական է և բավական մեծ», - ասաց Արտակ Դավթյանը՝ նշելով, որ միշտ էլ համարում են՝ վտանգը կա և գործում են դա հաշվի առնելով: