26/12/2019 15:04
2022-2023 թթ. ընթացքում Հայաստանը ձեռք կբերի ժամանակակից սպառազինություն. Արտակ Դավթյան
Հայաստանը որևէ որոշում չունի Ս-400 համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Դեռևս որևէ որոշում չունենք, գնման ուղղությամբ քայլեր չենք կատարել: Ունենք Ս-300 համակարգեր, որոնք իրականացնում են մարտական հերթապահություն», - ասաց Դավթյանը:
Նրա խոսքով, ավելի հեռահար ժամանակահատվածի համար կոնկրետ քայլեր են իրականացվել:
«Ժամանակակից միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ որոշումը կայացված է, բայց պայմանագրերը դեռ կնքնված չեն: Պլանավորում ենք, որ 2022-2023 թթ. դրանք պետք է լինեն Հայաստանում», - ասաց Դավթյանը: