26/12/2019 13:44
Գալիք տոների կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Գալիք տոների կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում», - նշված է ուղերձում։
Ինչպես տեղեկացնում է նախկին նախագահի կայքը, շնորհավորելով Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան ամուր առողջություն, տոկունություն և լավատեսություն է մաղթել։