26/12/2019 16:19
Երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ ՀՀ նախագահի ինստիտուտը. Նարեկ Սամսոնյանը՝ Բաղրամյան 26-ում (Տեսանյութ)
Երկարատև ծանր հիվանդությունից հետո այսօր մահացավ ՀՀ Նախագահի ինստիտուտը, այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, թե գնում է Բաղրամյան 26՝ «մասնակցելու հոգեհանգստի արարողությանը»։
«Ցավոք սրտի, փակ է դեպի հանգուցյալը տանող դռները», - ասաց նա։
Նարեկ Սամսոնյանն ասսց, թե ՀՀ նախագահի պաշտոնը «զբաղեցնող տուրիստը ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի համակարգի ներդրման մասին օրենքը։
Ոստիկանության ծառայողները թույլ չտվեցին Նարեկ Սամսոնյանին Բաղրամյան 26-ի դիմաց իրականացնել իր ակցիան։
«Սա հատուկ պահպանվող տարածք է ու մեր նախագահը չի մահացել», - ասաց ոստիկանը։
Նարեկ Սամսոնյանը սև ժապավենով լուսանկարը փոխանցեց նախագահի նստավայրի ընդունարան։
Մանրամասն՝ տեսանյութում։