26/12/2019 13:33
Իսրայելի բանակը պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի օբյեկտներին
Իսրայելի պաշտպանական բանակը հաղորդել է «ՀԱՄԱՍ» շարժման օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Գազայի հատվածից դեպի Իսրայելի տարածք արձակված հրթիռի:
«Ի պատասխան ավելի վաղ Իսրայելի խաղաղ բնակչության ուղղությամբ Գազայից արձակված հրթռի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ» ահաբեկչական շարժման մի շարք օբյեկտների», - գրել է իսրայելական բանակը Twitter-ում:
Ավելի վաղ բանակը հաղորդել էր, որ նախազգուշական ազդանշան է միացել՝ հնարավոր հրթիռային հարվածի կապակցությամբ։ Այն հնչել է Աշխելոն քաղաքում և երկրի հարավում գտնվող Գազայի հատվածի հարակից տարածքում: