26/12/2019 13:52
«Բարսելոնան» նախատեսում է 2020 թվականին յուրաքանչյուր դիրքի համար խաղացող գնել
«Բարսելոնան» մշակում է տրանսֆերային ռազմավարությունը:
2020 թվականին կատալոնական ակումբը նախատեսում է յուրաքանչյուր դիրքի համար մեկական խաղացող գնել՝ թիմի կազմը բարելավելու և երիտասարդացնելու համար, հայտնում է «Diario Sport»-ը:
Մասնավորապես, «Բարսելոնան» հետաքրքրված է «Ինտերի» ֆուտբոլիստներով՝ կիսապաշտպան Ստեֆանո Սենսիով և հարձակվող Լաուտարո Մարտինեսով: Կատալոնացիները հետաքրքրված են նաև ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենով։