26/12/2019 10:07
«Հրապարակ». Դավիթ Խաժակյանին առնչվող քննարկումներն ընթացել են 2 փուլով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դավիթ Խաժակյանին առնչվող ԼՀ քննարկումներն ընթացել են 2 փուլով. առաջինը բուռն՝ «Holiday Inn» հյուրանոցում` ԼՀ դպրոցի միջոցառման ժամանակ, ուր պահանջվել-առաջարկվել է վայր դնել ավագանու մանդատը: Հիմնական պահանջողները եղել են Մանե Թանդիլյանը և Տարոն Սիմոնյանը, Մարուքյանը չի ցանկացել «վատամարդ» լինել՝ արբիտրի դերում է եղել: Կուսակցությունում ևս եղել են պնդողներ, որ ճիշտը մանդատը դնելն է, սակայն առարկողներն ավելի պինդ են գտնվել և արձանագրել են, որ Էդմոնի և Մանեի ասուլիսներն էին պատճառը, որ թեման տիրաժավորվեց` խորացնելով վարկածը, որ Նիկոլի պահանջն են իրականացնում։
«Մանեն ասուլիսում անհաջող էր ձևակերպել, ինչից տպավորություն էր ստեղծվել, թե փորձում ենք փակել Խաժակյանի բերանը», - ասաց ԼՀ խորհրդի անդամը:
«Մանեին առավել հետաքրքրում էր հարցադրումը` ինչպես է Խաժակյանը հետայսու շարունակելու իր միսիան»: Ինչպե՞ս։ «Եկանք ընդհանուր եզրակացության, որ Խաժակյանը շարունակում է` պատասխանատվություն չկրելով «Լույս» դաշինքի մյուս անդամների համար»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: