26/12/2019 16:14
Սիրիան հայց է ներկայացնելու ԱՄՆ-ի դեմ՝ նավթային թալանի համար
Սիրիայի իշխանությունները պատրաստվում են դատական հայց ներկայացնել Միացյալ Նահանգների դեմ՝ երկրի նավթային ռեսուրսները թալանելու համար, չորեքշաբթի հայտարարել է նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյն Շահաբանը:
«Սիրիայի Արաբական Հանրապետության իշխանություններն ուսումնասիրում են տարբերակները, թե ինչպիսի իրավական միջոցներ կարող են ձեռնարկվել ԱՄՆ-ին միջազգայնորեն դատի տալու համար, քանի որ նրանք գողանում են սիրիական նավթը և խախտում մեր երկրի ինքնիշխանությունը», - ասել է Շահաբանը՝ լիբանանյան «al-Mayadeen»-ին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է՝ Սիրիայի տարածքն ու նավթահանքերը կազատվեն ամերիկյան և այլ ներկայությունից: