26/12/2019 14:27
Մահացած զինծառայողի հարազատները և փաստաբանն այս պահին հանդիպում են վարչապետին
Բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի մոր ինքնազգացողությունը բողոքի ակցիայի ժամանակ վատացավ։ Կառավարության շենքի մոտ շտապօգնության բրիգադ հրավիրվեց։
Իրավապահներն այնուհետև ցուցարարաների հեռացրեցին Տիգրան Մեծ պողոտայից։ Նրանց միջև քաշքշուկ սկսվեց, ոստիկանները բռնի ուժով հեռացրցին գետնին նստող հարազատներին։
Մահացած զինծառայողի հարազատներն ի վերջո որոշում կայացրեցին, որ երեք հոգով՝ մայրը, հորեղբայրը և փաստաբանը, բարձրանան վարչապետի աշխատասենյակ՝ հանդիպելու վերջինիս։
Ավելի ուշ հանդիպմանը մասնակցելու նպատակով կառավարության շենք մուտք գործեց նաև զինծառայողի պապը։