26/12/2019 19:41
Կամավորականները շնորհավորել են երեխաներին և միգրանտներին (Տեսանյութ)
Պրիշտինայում գտնվող հիվանդանոցի փոքրիկ պացիենտների պատուհաններն են թակել Սանտա Կլաուսը, Բեթմենը, Սուպերմենը և Սարդ մարդը:
«Care for Kosovo Kids»-ի կամավորականները տանիքներից հատուկ ճոպանով են իջել տոնական օրերին հաստատությունում հայտնված երեխաների հիվանդասենյակներ: Նրանք շնորհավորել են փոքրիկներին Ամանորի առթիվ և նվերներ բաժանել: Հաստատությունում բուժում են ստանում քաղցկեղից տառապող երեխաներ:
Միևնույն ժամանակ, իտալական բարեգործական «Sant'Egidio» հիմնադրամի կամավորականները հարյուրավոր միգրանտների և անտունների համար ընթրիք են կազմակերպել: