26/12/2019 12:20
«Անդրանիկ Քոչարյա՛ն, 70 տարեկան մարդ ես, տղությունից ես խոսում, տղությունդ ո՞ւր մնաց». բանակում մահացած զինծառայողի հորեղբայր
Մենք ոչ մի քննություն չեմ ուզում, թող ինձ տրամադրեն գնդի մատյանը, ես իմ ձևով մեր տղային սպանողի դատաստանը կտեսնեմ, լրագրողների հետ զրույցում ասաց բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հորեղբայրը։
«Թող իրենց քննություն էլ, իրենց կոծկելն էլ մնա իրենց։ Ես չեմ գնա իրանց սպանեմ, մարդասպան չեմ», - ասաց նա։
Զոհված զինծառայողի հորեղբայրը միաժամանակ հիշեցրեց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «տղու խոսք» է տվել իրեն՝ հետամուտ լինել հանցագործության բացահայտմանը։
«Մտավ թևներս, ասեց՝ «ձեր վիշտը կիսում ենք»։ Տարավ ներս, ասեց՝ «տղավարի խոսք եմ տալիս, ես ինքս կզբաղվեմ էս հարցով»։ Հիմա զանգում ենք, զանգերին չի պատասխանում։ Բա տղությունդ ո՞ւր մնաց։ 70 տարեկան մարդ ես, տղությունից ես խոսում, տղությունդ ո՞ւր մնաց», - ասաց նա։
Արթուր Աջամյանի մայրն էլ պահանջեց իրեն թույլ տալ գնալ և տեսնել որդու հետ դիրքերում եղած, հրազենային վիրավորում ստացած զինծառայողին։