26/12/2019 19:25
Ֆիլիպինների Մինդորո քաղաքում թայֆունի պատճառով աղետալի իրադրություն է հայտարարվել
Աղետալի իրադրութուն է հայտարարված Ֆիլիպինների Մինդորո քաղաքում, որտեղ մոլեգնում է «Ուրսուլա» թայֆունը, հայտնում է ABS-CBN հեռուստաալիքըհղում անելով քաղաքապետ Ռոմուլո Ֆեսթինը:
Ֆիլիպիններում աղետալի իրադրության ռեժիմ կարող է հայտարարվել վարչական բաժանման տարբեր մակարդակներով՝ սկսած քաղաքից, ասված է տարերային աղետների հետեւանքների կառավարման ու նվազեցման ազգային խորհրդի հրամանագրում, որը հրապարակվել է երկրի պաշտոնական թերթում: Այդ ռեժիմը հատուկ միջոցներ է նախատեսում ռեզերվների օգտագործման համար, առաջին անհրաժեշտության ապրանքների գների սահմանում և այլ միջոցառումներ:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել են թայֆունի 16 զոհի մասին:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, հղում անելով արտակարգ իրավիճակների գործակալությանը, 58,4 հազար մարդ հարկադրված է եղել տեղափոխվել տարհանման կենտրոններ: