26/12/2019 19:10
Իտալիայի կրթության նախարարը հրաժարական է տվել դպրոցների ֆինանսավորման պակասի պատճառով
Իտալիայի կրթության նախարար Լեոնարդո Ֆիորամոնտին կառավարության ղեկավար Ջուզեպե Կոնտեին նամակ է փոխանցել՝ պաշտոնաթողության խնդրանքով, հայտնել է Rai News 24 նորությունների ալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ պաշտոնաթողության պատճառը կրթական հիմարկությունների՝ դպրոցների և համալսարանների ֆինանսավորման պակասն է: Ալիքը հիշեցնում է, որ Ֆիորամոնտին սպառնացել էր կառավարությունից հեռանալ, եթե հաջորդ տարվա բյուջեում 3 միլիարդ եվրո չնախատեսվի «կրթություն» հոդվածով: Ֆինանսական փաստաթղթին հավանություն են տվել շաբաթվա սկզբին և պահանջվող միջոցները չեն եղել:
Ֆիորամոնտին ներկայացնում է կառավարող կուսակցություններից մեկը՝ «5 աստղ» շարժումը»: Ալիքը չի բացառում, որ նա դուրս կգա դրանից և կհիմնի սեփական կուսակցությունը: