26/12/2019 17:16
Կաշառքի գործով կալանավորված Գևորգ Լոռեցյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Լոռեցյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։
Լոռեցյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։
Նրա հետ ձերբակալվել էին նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Դեկտեմբերի 7-ին Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվեցին. վերջիններիս մեղադրանք է առաջադրվել։