27/12/2019 12:11
Bek Air ավիաընկերության գործունեությունը դադարեցվել է Ալմաթիում օդանավի կործանման պատճառով (Տեսանյութ)
Ալմաթիում օդանավի կործանման պատճառով Bek Air ավիաընկերության գործունեությունը դադարեցվել է, հայտնում է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Bek Air ավիաընկերության Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող օդանավը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի:
Ալմաթիի քաղաքապետարանի վերջին հայտարարության համաձայն` ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 15 մարդ, տուժել է 34-ը: