27/12/2019 10:42
Այս օրենքն արժանապատվությանը, ինքնասիրությանը միջամտող երևույթ է. Սահմանադրագետ (Տեսանյութ)
Անհանգսատանալու առիթ շատ կա, այսօր ականատես ենք լինում, որ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ երաշխիքները չեն պահպանվում, խնդիր ունենք անձեռնմխելիության հետ կապված, ՍԴ դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:
Նա կարևորեց իր՝ ՍԴ-ի մոտ գտնվելը, քանի որ տարիներ շարունակ աշխատել է բարձրագույն դատարանում:
«Արդյոք նկատել եք քննչական գործողություն կատարելիս պահպանվի ՍԴ դատավորի նկատմամբ զսպվածությունը, ինչը օրենքի պահանջն է: Ճիշտ հակառակն է, երբ օրենքի ստորագրումից հետո ՀՔԾ և ԱԱԾ քննիչները գործողություն են կատարում ՍԴ-ում: Եվրոպական որևէ երկրում նման դեպք չի կարող լինել, ՍԴ-ն վերիշխանական մարմին է, որի հետ պետք է լինել շատ զգույշ», - ասաց Արամ Վարդևանյանը:
Սահմանադրագետը տարօրինակ համարեց նաև այն, որ օրենքը ժամկետներ է սահմանում.
«Եթե մի բանը կամավոր է, ուրեմն կամավոր է՝ առանց ժամկետների: Ես կարծում եմ, որ այս օրենքն արժանապատվությանը, ինքնասիրությանը միջամտող երևույթ է»: