27/12/2019 10:16
ՍԴ դատավորներն իրենց զգում են իսկապես դատավոր, նրանք գործում են անկախ. Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)
Իշխանությունների մոտ շոկ առաջացավ, երբ նրանք հասկացան, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները, լրագրողների հետ զրույցում ՍԴ դիմաց ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«ՍԴ դատավորներից ակնկալվում էր, որ նրանք կսկսեն կատարել գործադիրի պահանջները, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ դատավորները իրենց զգում են իսկապես դատավոր, այդ դատավորները գործում են անկախ: Այստեղ առաջացավ շոկը: Կարելի է ցանկացած պիտակ գտնել ու հիմնավորել, որ նրանք կապված են նախկին իշխանությունների հետ, որ նրանց անցյալը մաքուր չէ և այլն», - ասաց Հարությունյանը:
Հարցին, թե արդյոք կարող է պնդել, որ այսօր ՍԴ-ն վստահություն ունի հանրության շրջանում, Հարությունյանն ասաց, որ ողջ իրավական համակարգում ամենաբարձր վստահությունն ունի հենց Սահմանադրական դատարանը:
«Վստահ եմ նրանում, որ այդ վստահությունն աճել է», - ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ 10:30 հարցաքննվելու է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: