27/12/2019 11:35
Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից և հավատարիմ եմ ՍԴ դատավորի երդմանը. Արևիկ Պետրոսյան
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը չի օգտվի վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից.
«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ և հպարտ եմ իմ կենսագրության յուրաչքանյուր էջով: Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից: Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովումը», - ՍԴ դիմաց լրագողներին ասաց Պետրոսյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն պնդումներին, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, դատավորն ասաց, որ ճգնաժամ կարող էր առաջանալ միայն այն դեպքում, եթե ՍԴ-ն իր աշխատանքները չիրականացներ, մինչդեռ ՍԴ-ն բնականոն հունով շարունակում է աշխատանքները:
Հարցին, թե արդյոք ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը մասնկացում է ՍԴ աշխատանքներին, Պետրոսյանն ասաց, որ Գրիգորյանին տեսնում է միայն ՍԴ միջանցքներում՝ այս կամ այն սենյակ մտնելիս:
«Նա աշխատանքային նիստերին չի մասնակցում: Ես տեղյակ չեմ ինքը ՍԴ շենքում է, թե ոչ այս պահի դրությամբ: Մենք ունեցել ենք պատրաստակամություն լսել իրեն, իր դիտարկումները: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ բոլոր դատավորների հետ պատրաստ է իր նկատառումները կիսել, օրինակ, իմ հետ նա նման հանդիպման նախաձեռնություն չի ունեցել, թե ինչու, չգիտեմ, կարող եք հարցնել իրեն», - ասաց ՍԴ դատավորը: