27/12/2019 10:47
ՍԴ-ն դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է. Արսեն Բաբայանը՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին (Տեսանյութ)
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը մի նպատակ ունի՝ ազատվել ՍԴ գործող կազմի մեծամասնությունից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Օրենքի նպատակն ազատվելն է ՍԴ գործող կազմի մեծամասնությունից, այլ կերպ ասած՝ յուրացնել ՍԴ լիազորությունները: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման բան տեղի չունենա, որովհետև ՍԴ-ն դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է», - ասաց Բաբայանը:
Վերջինս նաև պնդեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա, իսկ վստահությունը ՍԴ նկատմամբ ցածր չէ: