27/12/2019 16:18
Իրանում «Բուշեր» ատոմակայանից ոչ հեռու 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվում է Շիրազ քաղաքից (բնակչությունը մոտ 1200 մարդ) 132 կմ հարավ-արևմուտք ընկած շրջանում և Բուշեր քաղաքից, որտեղ գտնվում է համանուն ատոմային էլեկտրակայանը, 58 կմ հեռավորության վրա: Օջախը 10 կմ խորության վրա է:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվել: