27/12/2019 17:12
Ղազախստանում նշել են օդանավի կյործանման հնարավոր պատճառները
Ալմաթիում ուղևորատար օդանավի կործանման պատճառը կարող էր լինել կամ օդաչուի սխալը, կամ էլ տեխնիկական խնդիրները, դա կպարզվի հատուկ փորձաքննության արդյունքում: Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարը:
«Օդանավը վայրէջքի ժամանակ երկու անգամ հետին հատվածով դիպչել է թռիչքուղղուն: Կամ դա օդաչուի սխալի կամ էլ տեխնիկական սխալի պատճառով էր: Դա կպարզի հատուկ տեխնիկական զննումը՝ միջազգային ավիացիոն հանձնաժողովի մասնակցությամբ», - РИА Новоси-ն մեջբերում է Սկլյարի խոսքերը:
«Bek Air» ավիաընկերության Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող օդանավը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի:
Ալմաթիի քաղաքապետարանի վերջին հայտարարության համաձայն` ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 15 մարդ, տուժել է 34-ը: