27/12/2019 13:03
Կոլումբիայում հեղեղումը խլել է առնվազն յոթ մարդու կյանք
Առնվազն յոթ մարդ է զոհվել և ութն անհետ կորել Կոլումբիայի Տոլիմայի նահանգում գետի ցարարման հետևանքով, հայտնել է Caracol ռադիոկայանը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ողբերգության պատճառ է դարձել Ամոյա գետի վտակի վարարումը Չապարալ քաղաքում: Երեք տուն է քանդվել ջրի հոսքից, ջրով է լցվել բժշկական կետը, քանդվել են դպրոցը եւ մասնակիորեն եկեղեցին:
Անհետ կորածների թվում է կա մեկ նորածին: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ, զինվորականներ և քաղաքապետարանի աշխատակիցներ: