27/12/2019 13:17
Նաթանյահուն հաղթանակ է տարել «Լիկուդի» ղեկավարի ընտրություններում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համոզիչ հաղթանակ է տարել «Լիկուդ» կառավարող կուսակցության առաջնորդի ընտրություններում:
Պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ Նաթանյահուն հավաքել է ձայների 72,5 տոկոսն այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակիցը՝ Գիդեոն Սաարը, ստացել է ընտրողների ձայների 27,5 տոկոսը:
Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել էր իր հաղթանակի մասին:
«Մեծ հաղթանակ: Շնորհակալություն ընկերներիս և «Լիկուդի» անդամներին վստահության, աջակցության և սիրո համար:
Աստծո օգնությամբ ես «Լիկուդ»-ը մեծ հաղթանակի կտանեմ առաջիկա ընտրություններում և կշարունակեմ Իսրայել պետությունն առաջնորդել աննախադեպ նվաճումների»,- գրել է Նաթանյահուն իր Twitter-ում:
Նշվում է, որ ընտրություններին կուսակցության 116 հազար անդամների մասնակցությունը կազմել է 50 տոկոսից փոքր-ինչ պակաս:
Այսպիսով, հենց Նաթանյահուն «Լիկուդը» կառաջնորդի հաջորդ խորհրդարանական ընտրություններ և դրանցում հաղթելու դեպքում կկարողանա հետագայում էլ մնալ կառավարության ղեկավար: