27/12/2019 13:42
Ղազախստանում դեկտեմբերի 28-ը սգո օր է հայտարարվել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դեկտեմբերի 28-ը հայտարարել է սգո օր՝ Bek Air ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ, որը տեղի է ունեցել ուրբաթ Ալմաթիի մերձակայքում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիք Ուալին:
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2019 թվականի դեկտեմբերի 28-ը համազգային սգո օր է հայտարարել Ալմաթիի մոտ մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ»,-գրել է նա:
Վերջին տվյալի համաձայն՝ ողբերգության հետևանքով 15 մարդ է մահացել: