27/12/2019 17:30
Թրամփը ցանկացել է փոխարինող գտնել Պոմպեոյին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է փոխարինող գտնել պետքարտուղար Մայք Պոմպեոյին, եթե նա որոշի թողնել իր պաշտոնը և մասնակցել Կանզասի նահանգից Սենատի ընտրություններին, հայտնել է «The Washington Post» թերթը:
Թրամփը դեռ չգիտի, թե ինչ որոշում կընդունի Պոմպեոն: Թերթը պնդում է, որ Վաշինգտոնի բազմաթիվ պաշտոնյաներ արդեն սկսել են հավակնել պետքարտուղարի պաշտոնին: Թրամփն Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուների է ընտրում՝ նրանց անունները նշելով պաշտոնատար անձանց հետ զրույցներում:
Ենթադրվում է, որ այդ պաշտոնը կարող են զբաղեցնել ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտա Օ՛Բրայենը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կամ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը: Պոմպեոյի տեղին հավակնում են նաև ուրիշներ, օրինակ՝ նրա առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը:
Պետքարտուղարի պաշտոնը դեմ չեն զբաղեցնել նաև Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, սենատորներ Մարկո Ռուբիոն և Թոմաս Քոթոնը՝ համապատասխանաբար Ֆլորիդայի և Արկանզասի նահանգներից:
Պոմպեոյին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ պետքարտուղարը դեռ վերջնական որոշում չի ընդունել: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Պոմպեոն կարող է Սենատում առաջադրվել Կանզասի նահանգից, որպեսզի հանրապետականները չկորցնեն տեղը:
Նախագահի կարծիքով՝ պետքարտուղարը կարող է հաղթել հսկայական գերակշռությամբ, եթե որոշում ընդունի առաջադրվել: Նշվում է, որ նա որոշում կարղ է ընդունել մինչև հաջորդ տարվա հուլիս, երբ կավարտվի թեկնածուների գրանցումը: