27/12/2019 14:03
Կանադայում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է ընկել
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում բեռնատար գնացքի 26 վագոն դուրս է ընկել ռելսերից, հայտնել է CTV հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ միջադեպը գրանցվել է Մաունթ Ռոբսոն լեռից 30 կիլոմետր արևելք ընկած շրջանում: Երկու վագոն լիրաթմբից ցած է գլորվել ոչ մեծ լիճը: Շարժակազմը պատկանում է Canadian National Railway ընկերությանը և վտանգավոր նյութեր չԷր փոխադրում:
Տուժածներ չկան: Վթարի պատճառները պարզվում են: