28/12/2019 09:40
«Հրապարակ». Չի բացառվում, որ Վահե Գրիգորյանը վայր դնի դատավորի լիազորությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության և ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի միջև անջրպետը խորանում է։ «Իմ քայլը» չօգտվեց Գրիգորյանի առաջարկից՝ ՍԴ «ճգնաժամի» հաղթահարման լուծումների վերաբերյալ, արդյունքում Գրիգորյանը չի մասնակցում «ոչ լեգիտիմ ՍԴ-ի» աշխատանքներին ու քննադատվում է ոչինչ չանելու դիմաց 793 հազար դրամ աշխատավարձ, ծառայողական մեքենա ստանալու համար։
Սակայն ՍԴ-ն փոխելու իշխանական սցենարն էլ չի աշխատում։ Մեզ ասացին, որ չի բացառվում՝ Վահե Գրիգորյանը վայր դնի դատավորի լիազորությունները և կրկին վերադառնա մասնավոր աշխատանքի»: