28/12/2019 09:47
«Հրապարակ». ԱԺ-ն խոսնակ չունի. Մտադիր են խմբակցություններին խոսնակի վճարովի հաստիքներ տրամադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիկին Մակունց, տարին ավարտվեց, ԱԺ-ն այդպես էլ խոսնակ չունեցավ, չնայած տարեսկզբին ասել էիք, որ կունենաք։ Երբեք պառլամենտում այսպիսի վիճակ չի եղել՝ ասացինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։
«Գիտեք` վերջերս Ամերիկա կատարած` հայ-ամերիկյան բարեկամական խմբի այցի ընթացքում, երբ ուսումնասիրում էինք, թե ինչպես են աշխատում այլ խորհրդարանները, մասնավորապես՝ ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը, մի գաղափար առաջացավ, որ խորհրդարանի և խմբակցությունների դերի բարձրացման շրջանակներում առաջարկով հանդես գանք, որի վրա հիմա աշխատում է Էդմոն Մարուքյանը, և նախատեսենք, որ խմբակցություններն ունենան մամլո խոսնակների լրացուցիչ հաստիքներ։ Կհաստատվի, թե ոչ՝ դեռ չգիտենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Վճարովի՞։ «Այո»: Մեծ շռայլություն չէ՞։ «Խմբակցություններն ունեն չափազանց փոքր աշխատակազմ… Կարծում եմ` մեծ շռայլություն չէ, և հուսանք, որ մեր առաջարկը համաձայնության կարժանանա»»: