05/01/2020 13:02
Մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ. Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր, Facebook-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին մարդկային կորուստների հանգեցրած իրավիչակի համար։ Իրանը և ԱՄՆ-ն մեզ համար բարեկամ երկրներ են, և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում», - ասաց Փաշինյանը։