08/01/2020 12:51
Հավատացեք՝ դա այդպես չի մնալու, Ամերիկան ուժգին կպատասխանի Իրանին․ Գրիգորի Այվազյան
Ամերիկան անպատասխան չի թողի Իրանի կողմից Իրաքում իր ռազմական օբյեկտներին հասցված հարվածները, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
«Իրանը Իրաքում ամերիկյան բազաներին հարված հասցրեց, հավատացեք դա այդպես չի մնալու, Ամերիկան ուժգին կպատասխանի և եթե այդ համակարտությունը ռազմական բախման կիզակետ տեղափոխվի, պարզ է, որ Իրանի ճակատագիրը Իրաքից ավելի վատ է լինելու», - ասաց Այվազյանը։
Փորձագետը նկատեց, որ Ադրբեջանն ու Իսրայելը ամեն ինչ անում են, որ Ամերիկա-Իրան հակամարտությունը սրվի ու ռազմական փուլ տեղափոխվի, որպեսզի նրանք կարողանան Ամերիկայի ձեռքերով ձերբազատվել Իրանից։
«Եթե այս բացասական սցենարով գործընթացը գնա, մեզ համար բավականին դժվար ժամանկահատված է սպասվում՝ վտանգներով լի։ Առաջին հերթին, Իսրայլեը և ԱՄՆ-ն Իրանի դեմ պայքարում իրենց որպես հենակետ դիտարկում են Ադրբեջանը, նրան էլ ձեռնտու է այդ հակամարտությունը, որովհետև, եթե Իրանը պարտություն կրի, նա մտածում է, որ կկարողանա գրավել հյուսիսային Իրանը։ Այստեղ կարող է սրացում մտցվել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Արդբեջանը կփորձի ինչ-որ բան շահել», - ասաց նա։