08/01/2020 07:54
2019-ին Հայաստանում գրանցվել է բնակչության ամենացածր թիվը. Hetq
2019 թվականին արձանագրվել է նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 965 հազար մարդ։ Սա Ազգային վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի ժողովրդագրական ժողովածուի վերջին տվյալն է, գրում է Hetq.am-ը։
Կոմիտեն հրապարակել է հանրապետության բնակչության թվաքանակը 1990 թվականից սկսած։ Տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ 1992-ից սկսած՝ բնակչության թիվը սկսել է նվազել։ Սակայն, բնակչությանամենացածր թվաքանակը հաշվառվել է 2019 թվականին։
Եթե 1992-ին, ԱՎԿ-ի տվյալներով, Հայաստանում հաշվառված է եղել 3 մլն 633 հազար մարդ, ապա 2019-ին այս թիվը նվազել է 668 000-ով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։