08/01/2020 11:45
Թեհրանում կործանված ուկրաինական ինքանթիռում եղել են յոթ երկրի քաղաքացիներ
Թեհրանում կործանված ուկրաինական ինքանթիռի ուղևորների շարքում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ, հայտնում է «Обозреватель» ինտերնետային պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին:
Ավելի վաղ հարորդվել էր, որ ուկրաինական ինքնաթիռը, որում 167 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։
Ինչպես փոխանցում է Tasnim գործակալությունը, Boeing 737-ը կործանվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով։