08/01/2020 11:02
ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հարձակման հետևանքով իրաքցի զինվորականներ չեն զոհվել
Իրաքում ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հարձակման հետևանքով իրաքցի զինվորականներ չեն տուժել, հայտնում է իրաքյան բանակի մամուլի ծառայությունը:
«Իրաքցի զինվորականների շարքում ոչ մի կորուստ չի գրանցվել»,- ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ 80 մարդ է զոհվել Իրաքում ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հարձակման հետևանքով:
Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ վրեժխնդիր է լինելու հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար: