08/01/2020 14:34
Իրանն Իրաքում ամերիկյան ռազմակայաններին հարվածելն «ԱՄՆ-ին հասցված ապտակ» է անվանել
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է 80 մարդ, «ԱՄՆ-ին հասցված ապտակ» է անվանել՝ ընդգծելով, որ ԱՄՆ ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից: Նրա խոսքերը մեջբերում է IRNA-ն:
Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաբազաների վրա հրթիռային հարձակումը հաջող էր, բայց նշել է, որ ձեռնարկված քայլերը բավարար չեն:
«Այս տարածաշրջանը չի հանդուրժի ԱՄՆ ներկայությունը», - նշել է նա: