08/01/2020 11:23
Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելը մեղսակից է Սոլեյմանիի սպանությանը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին համարել է ԻՀՊԿ-ի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանության մեղսակից: Այդ մասին ասված է կազմակերպության համապատասխան հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars գործակալությունը:
«Այդ հանցագործության (Սոլեյմանիի սպանության) շրջանակում մենք Իսրայելը ոչ մի կերպ առանձին չենք դիտարկում ԱՄՆ-ից»,- ասված է հաղորդագրության մեջ: