08/01/2020 19:00
Կոնգոյում կարմրուկից մահացածների թիվը գերազանցել է 6 հազարը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կարմրուկից մահացածների թիվը գերազանցել է 6 հազարը: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
2019 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր 5 հազար մարդու մասին, որոնք տարեսկզբից կարմրուկի համաճարակի հետևանքով մահացել էին ԿԴՀ-ի 26 նահանգներում:
Ըստ կազմակերպության՝ 2019 թվականին մինչև հինգ տարեկան ավելի քան 18 միլիոն երեխա է կարմրուկի դեմ պատվաստում ստացել ԿԴՀ-ում: Բնակչության հենց այս խումբն է հիվանդության նկատմամբ առավել խոցելին. կարմրուկի գրանցված դեպքերի 25 տոկոսը բաժին է ընկնում նրանց:
«Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի հսկողության տակ առնենք համաճարակը:
Սակայն իրապես հաջողություն հասնելու համար պետք է համոզվենք, որ ոչ մի երեխա չի ենթարկվում հիվանդանալու չարդարացված մահացու ռիսկի, որը կարելի է հեշտությամբ կանխել պատվաստման օգնությամբ», - հայտարարել է Աֆրիկայում ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոյետին: