08/01/2020 14:50
Իրանի ՊՆ ղեկավարը հայտնել է, թե որն է լինելու իրենց հաջորդ պատասխանն ԱՄՆ-ին
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին չի բացառել ԱՄՆ-ի դեմ լրացուցիչ միջոցներ կիրառելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ դրանք կախված կլինեն ամերիկացիների գործողություններից, հետևում է ռազմական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունից:
Ավելի վաղ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ 80 մարդ է զոհվել Իրաքում ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հարձակման հետևանքով:
Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ վրեժխնդիր է լինելու հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար: