08/01/2020 15:50
Իսրայելի վրա հարձակման դեպքում Նեթանյահուն սպառնում է ջախջախիչ հարվածով
Բոլոր նրանք, ովքեր հարձակվեն Իսրայելի վրա, կարժանանան ջախջախիչ հարվածի, չորեքշաբթի առավոտյան Երուսաղեմում կայացած համաժողովում հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Իսրայել պետությունը կայուն խարիսխ է Մերձավոր Արևելքի տագնապալի ջրերում: Մենք ամուր կանգնած ենք նրանց դեմ, ովքեր ձգտում են ոչնչացնել մեզ: Յուրաքանչյուրն, ով հարձակվում է մեզ վրա, կստանա ջախջախիչ հարված», - հայտարարել է Նեթանյահուն ֆորումի ամբիոնից: