08/01/2020 18:30
ՆԱՏՕ-ի երկրները սպասում են Վաշինգտոնի արձագանքին
ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները սպասում են ԱՄՆ-ի արձագանքին Իրաքի ամերիկյան ռազմակայանների վրա Իրանի հրթիռային հարվածների առնչությամբ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Բրյուսելում ТАСС-ի դիվանագիտական աղբյուրը:
«Եվրոպական դաշնակիցները (ՆԱՏՕ-ի երկրները) սպասում են Վաշինգտոնի պատասխան գործողությանը. Դաշինքի արձագանքը կլինի դրանից հետո», - ասել է նա:
«Միացյալ Նահանգներում Իրանի հարցով ինքնուրույն որոշումներ են կայացնում՝ առանց ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելու, ինչպես դա եղավ վերջին ավիահարվածների դեպքում: Այս պայմաններում դաշինքը սպասում է Վաշինգտոնի արձագանքին», - նշել է մեկ այլ դիվանագետ: