08/01/2020 09:21
Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են. Սուրեն Սարգսյան
Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ, Facebook-ում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցող զարգացումներին:
«Կարմիր գիծը հատված է: Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի: Իրանը պատասխան հարված կհասցնի:
Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն: Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն: Լավ կանխատեսում չունեմ...»,-գրել է Սուրեն Սարգսյանը: