08/01/2020 17:26
Վերահսկող դատախազը խոստացել էր առաջնահերթության կարգով քննել Թավադյանի խափանման միջոցի հարցը, խոստումը մնաց օդում․ Մութաֆյան
Եկել ենք դատախազությանն իր խոստումներ մասին հիշեցնելու, ՀՀ դատախազության դիմաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը։
«Գործը վերահսկող դատախազը խոստացել էր, որ առաջնահերթության կարգով քննվելու է Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը, սակայն այդ խոստումը ինչպես և մյուս բոլոր խոստումները մնացին օդում։ Այսօր եկել ենք հիշեցնելու իրենց պարտականությունների մասին», - լրագրողներին ասաց Մութաֆյանը։