08/01/2020 13:34
Հրայր Թովմասյանի սանիկին կրկին կալանավորելու որոշումը կհրապարակվի վաղը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը։
«Աշխատանքային տարին մեկնարկեց «Սանիկ» օպերացիայի շարունակությամբ:
Դատարանը քիչ առաջ ավարտեց ՍԴ նախագահ Հ.Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի վաղը առավոտյան», - ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Վերջինիս կրկին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։