08/01/2020 10:41
Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան
Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ մնացածներ չկան, հայտնում է Tasim-ը՝ հղում անելով Իրանի ԱԻՆ-ին:
Ավելի վաղ հարորդվել էր, որ ուկրաինական ինքնաթիռը, որում 180 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։
Ինչպես փոխանցում է Tasnim գործակալությունը, Boeing 737-ը կործանվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով։