09/01/2020 10:00
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից։
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», - Facebook-ում գրել է Վլադիմիր Կարապետյանը։
Նշենք որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից», - ասված է որոշման մեջ։
Վլադիմիր Կարապետյանը, հիշեցնենք, 2019 թվականի հունվարի 29-ին էր նշանակվել այդ պաշտոնին։