09/01/2020 10:40
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորվեց
Դատավոր Գագիկ Պողոսյանը կալանավորեց ՍԴ նախագահ Հ.Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Որոշման տեքստից այնպիսի տպավորություն է, որ ցանկացած անձի անուն կարելի էր գրել դրա մեջ Ն.Փանոսյանի փոխարեն և կալանավորել: Կան բաներ և երևույթներ, որոնք ոչ միայն չեն փոխվում Հայաստանում, այլ մշտապես հակում ունեն դեպի ավելի վատը:
Որոշումը իհարկե կբողոքարկենք վերաքննիչ դատարան», - գրել է նա: