09/01/2020 11:24
Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարդկանց կյանքը փոխելու ու լավ ապրելու իրենց պատկերացրած բանաձևին:
«Հայաստան են գալիս հաճախորդներ, ովքեր փոքր ու միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են: Էս մարդիկ գալիս են ոչ թե հինգ աստղանի հյուրանոցներում ապրելու, ամենաթանկ ռեստորաններում սնվելու, այլ գալիս են քայլելու, սար բաձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու ու հունվարի մեկից մենք միկրոբիզնեսը ազատել ենք հարկերից», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ աշխատանքն է ՀՀ քաղաքացու համար աղքատությունը հաղթահարելու միջոցը:
«Հիմա մենք ստեղծել ենք բավարար դաշտ ու եթե ինքնակարգավորումեր չեն տեղի ունենալու, մենք որոշակի ստանդարտներ ենք պարտադրելու», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չաշխատող մարդը չի կարող լավ ապրել:
«Հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, էլի կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարութունը չի հաղթահարելու, էդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը ու վեր կենա բազմոցից», - ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սպասում են բավականին բարձր տնտեսական աճ:
«2020 թվականի մեր տնտեսական աճի ցուցանիշը պիտի լինի ավելի լավը, քան՝ 2019 թվականինը», - ասաց Փաշինյանը: